Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Այսքան այլասերված մեր երկրում որտեղի՞ց

Այսքան այլասերված մեր երկրում որտեղի՞ց
22.02.2024 | 11:04

Սկզբից` իշխանության գալուն պես, Փաշինյան Նիկոլն ազդարարեց, որ Հայաստանում կան «շնաբարո դուրսպրծուկներ», որոնք «վնգստում են»:

Դրանից հետո` ուղիղ չորս տարի առաջ այս օրը, Փաշինյան Նիկոլն ասաց, որ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցի» մասին իր խոսքերը սիրո տրամաբանության մեջ են:

Սիրո վերաբերյալ տարօրինակ պատկերացումներ են սերմանվում Հայաստանում:

Հետո զարմանում ենք` այսքան այլասերված մեր երկրում որտեղի՞ց:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ